Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սիրիա կարող են մեկնել ԱՄՆ 500 զինվորականներ

Սիրիա կարող են մեկնել ԱՄՆ 500 զինվորականներ
25.10.2019 | 14:32

ԱՄՆ իշխանությունները հնարավոր է ամերիկյան 500 զինվորականներ ուղարկեն Սիրիա, որոնք Սիրիայի հյուսիս-արևելքում կզբաղվեն նավթի հանքավայրերի պաշտպանությամբ՝ գրում է The Wall Streer Journal թերթը: Նաև ենթադրվում է, որ Սիրիայի այս տարածքում ծանր տեխնիկան կուղեկցեն «Բրեդլի» զրահամեքենաները: Թերթը գրում է, որ ԱՄՆ-ի համար՝ հանքավայրերը Սիրիայի հարցով հետագա բանակցությունների ժամանակ որպես ազդեցության լծակ կծառայեն:

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ

Էս քոթուկը կտրել չի լինի